Շարունակվում է Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ աշխատակիցների գործով դատավարությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ևս 3 ամբաստանյալների գործով դատական նիստը:

 

Նախորդ դատական նիստին պետական մեղադրողը հրապարակեց ամբաստանյալների մեղադրանքը։ Բոլոր ամբաստանյալները, բացի Սանասարյանից, հրաժարվեցին մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել։ Սանասարյանը մեղադրանքը չընդունեց: Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը:

 

Որոշվեց նախ` հետազոտել քրեական գործի գրավոր ապացույցները, հետո լսել վկաներին, այնուհետև՝ ամբաստանյալներին։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտների մասին տեղեկություններ պահանջելու գործառույթ, խմբային շահերից ելնելով՝ ծառայողական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։

 

Հայտնենք, որ քրեական գործով անցնում է ևս 3 ամբաստանյալ՝ ՊՎԾ աշխատակիցներ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանը, «Զորաշեն» ՍՊ ընկերության փաստացի ղեկավար հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Դատարանն այսօր սկսեց ապացույցների հետազոտոււմը։

Քրեական գործը կազմված է 28 հատորից:

Քաղաքականություն