ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցի ևս մեկ խորհրդարանական Է վարակվել կորոնավիրուսով
Այլ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զուլնուրը հայտնել Է, որ վարակվել Է կորոնավիրուսով:

 

«Այո, պարզվեց, որ կորոնավիրուսի թեստն ինձ մոտ դրական Է, անհանգստանալ չարժե, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, որ մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,-ասել Է պատգամավորը, որի հայտարարության տեսանյութը հրապարակվել Է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքով: Զուլնուրը պատգամավոր Է Ղոմից. քաղաք եւ համանուն նահանգ, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ցուցանիշն առավել մեծն Է:

 

Ավելի վաղ իրանցի մեկ այլ խորհրդարանական՝ Մահմուդ Սադեքին Էր հայտնել, որ վարակվել Է կորոնավիրուսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Քաղաքականություն

Պատահարներ