ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ադրբեջանաիրանական սահմանին

Ադրբեջանական սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որից հայտնի է դառնում, որ  ադրբեջանաիրանական սահմանին` Աստարայի մաքսակետում, լարված իրավիճակ է: Հսկիչ անցակետում մարդիկ վիճում են և առարկում անձանց մուտքը Ադրբեջան: Լարված իրավիճակի պատճառը նոր կորոնավիրուսի մասշտաբային տարածումն է: 

Հիշեցնենք, որ դեռ երեկ Վրաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հայտնենք նաև, որ հիվանդը Իրանից Վրաստան էր եկել Ադրբեջանի տարածքով: 

Հիշեցնենք, որ Ադրբեջանում յոթ մարդ է հոսպիտալացվել՝ կորոնավիրուսով վարակման կասկածանքով, նրանցից հինգն Իրանի քաղաքացի են, ասվում է երկրի առողջապահության նախարարության և հանրապետության պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալության համատեղ հայտարարության մեջ:

 

Հայտնենք նաև, որ լարված իրավիճակ է նաև Վրաստանի հիվանդանոցներում: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ