Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրոշահին մահացել է կորոնավիրուսից: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դիվանագետին նախօրեին տեղափոխել էին Թեհրանի հիվանդանոցներից մեկը, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի վարակը: 

 

Նշվում է, որ նախկին դեսպանը վարակվել էր Ղոմ քաղաքում: 

 

Ըստ վերջին տվյալների` Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 245-ի, որոնցից 26-ը՝ մահվան ելքով:

Քաղաքականություն

Պատահարներ