Վրաստան-Ադրբեջան սահմանը չի փակվել․ հերքում

«АПА»-ն, հղում անելով Վրաստանի վարչապետի վարչակազմին, հայտարարում է, որ Վրաստանի կողմից Ադրբեջանի հետ սահմանի փակման մասին տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Մուտք-ելքի սահմանափակումը պարտադրվում է միայն Իրանի վրա»,- նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանը երկու շաբաթով փակել է սահմանը Ադրբեջանի հետ։ 

Քաղաքականություն