«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել բրազիլացի ձախեզրային Բրիան Սիլվա Գարսիայի հետ:

 

Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյաֆուտբոլիստը ժամանակին բրազիլական «Ամերիկա» թիմից տեղափոխվել է Լիսաբոնի «Բենֆիկա» և մեկմրցաշրջան անցկացրել պորտուգալական գրանդ ակումբի երկրորդ թիմի կազմում:

 

2016-2017 թթ. Բրիանը հանդես է եկել բրազիլական Սերիա Ա-ում` պաշտպանելով լեգենդար «Կրուզեյրո» ակումբի գույները:

 

Արագավազ ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ի մի շարք թիմերում, իսկ նրա վերջինակումբը Սերիա Բ-ն ներկայացնող CRB-ն էր:

Բրիան Գարսիան միացել է «Ալաշկերտին» բելեկյան հավաքի ընթացքում, մասնակցել է նաև փետրվարի27-ին կայացած «Ուրարտուի» հետ ստուգողական հանդիպմանը:

Քաղաքականություն

Պատահարներ