Արգելվել է Վրաստանից փոստով արտերկիր շնչադիմակներ ուղարկելը

«Վրաց փոստը» նախօրեին հայտարարություն էր տարածել, որով բնակչությանն իրազեկել էր, որ արգելվում է փոստով արտերկիր ցանկացած տեսակի  ու քանակի շնչադիմակներ ուղարկելը: Պատճառները չեն  նշվել, սակայն ակնհայտ է, որ այն կապված է  երկրում բժշկական դիմակների դեֆիցիտի հետ։

Ընկերությունը զգուշացրել է, որ կարգը խախտելու դեպքում շնչադիմակներով փոստային ծանրոցը կառգրավվի կամ հետ կուղարկվի, իսկ ծառայության դիմած վճարած գումարը հետ չի վերադարձվի: Նոր կարգը ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից:

Նման միջոցների կիրառումն անհրաժեշտ դարձավ այն  բանից հետո, երբ հայտնի պատճառներով Վրաստանի դեղատներում բժշկական  դիմակների դեֆիցիտ գրանցվեց: Որոշ դեղատներ, օգտվելով առիթից, բարձրացրել են շնչադիմակների գները: 

Քաղաքականություն

Պատահարներ