Արցախի բուժհիմնարկներում վաղը նույնպես աշխատանքային կլինի՝ պացիենտների ընդունելություն կազմակերպելու համար

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկմամբ է հանդես եկել՝ մասնավորապես տեղեկացնելով.

«Հաշվի առնելով վերին շնչառական ուղիների սուր վարակների հետ կապված համաճարակաբանական իրավիճակը, հիվանդությունը կանխարգելելու և բարդություններից խուսափելու նպատակով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից արձակվել է հրաման` հանրապետության բուժհիմնարկներում 2020 թվականի փետրվարի 29-ի ոչ աշխատանքային շաբաթ օրը նույնպես համարել աշխատանքային օր և կազմակերպել վերին շնչառական ուղիների սուր վարակի ախտանշաններով պացիենտների ընդունելություն ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքներում»:

Քաղաքականություն

Պատահարներ