Հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՔՊ-ականները հարսանիքի են

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, իշխանական էլիտան հարսանիքի է։

 

Ամուսնանում է «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջնեկ որդին։
Հարսանիքը նշանակվել էր մինչեւ հանրաքվեն, վաղօրոք ամեն ինչ կազմակերպել, ծրագրել էին։

Խնջույքը կկայանա իշխանությունների սիրելի «Դվին» ռեստորանում, պատգամավորի որդու ընտրյալը հասարակ ընտանիքից է, նրա գործընկերներից։

Ի դեպ, նշենք, որ այս օրերին ՔՊ-ականները քննարկում էին հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը՝ ապրիլի 3-ին, Փաշինյանի մասնակցությամբ հուժկու հանրահավաք անցկացնելու հարցը։ Եւ եթե նման որոշում կայացվի, հարց է առաջանում՝ ինչպես կհամատեղեն հարսանիքի հետ։

Քաղաքականություն

Պատահարներ