ՀՀ-ն մարդու իրավունքների համաթվով տարածաշրջանում ամենամեծ աճն է գրանցել

2019թ. մարդու իրավունքների համաթվի գնահատականը Հայաստանի համար կազմել է 6.1, այն դեպքում, երբ տարածաշրջանային միջինը 5.31 է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Համաթվի 4 բաղադրիչներից 3-ի դեպքում աճ է գրանցվել.

  • Հանդուրժողականություն և ներառականություն

Աճն ավելի քան 1 միավոր՝ 3.89-ից (2018թ.) մինչև 4.92
(2019թ.): ԵԱՏՄ, ԱՊՀ և հարեւան երկրներից որևէ մեկում, 2011-ից ի վեր, նման աճ չի գրանցել:

  • Անհատի իրավունքներ

2019թ. Հայաստանի գնահատականը կազմել է 5.69, ինչը 0.27 կետով ավելի է 2018-ից: Համեմատվող երկրների զգալի մասում առաջընթաց կամ ընդհանրապես չի եղել, կամ եղել է ավելի ցածր։

  • Կրթության մատչելիություն

Հայաստանի գնահատականը 2019-ին բարելավվել է՝ կազմելով 8.37, ինչը Զեկույցում ներառված 45 երկրների շարքում 26-րդ արդյունքն է։

Քաղաքականություն

Պատահարներ