Հայտնի է, թե ով է «Մոնակո Պլազա»-ում կարկոցներ արձակած հետախուզվողը

Ինչպես արդեն հայտնել էինք Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա»  հյուրանոցում կարկոցներ են հնչել:  Քիչ առաջ հայտնի դարձավ , որ կրակոց արձակած անձը սպանության փորձի համար հետախուզվում էր: 

Ըստ շրջանառվող լուրերի կրակոցներ արձակած և սպանության փորձի համար հետախուզվող անձը 27-ամյա Նարեկ Պետրոսյանն է: 
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ոստիկանները փորձել էին վնասազերծել նրան, սակայն Պետրոսյանն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի՝ հարվածելով ու վնասելով կայանված վիճակում գտնվող ոստիկանական համարանիշներով Nissan մակնիշի ավտոմեքենային, այնուհետեւ Mercedes, Opel եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաներին:

 

Լուսանկարը` Shamshyan.com-ի: 

Քաղաքականություն

Պատահարներ