ՀՀ կառավարությունը ինքնուրույն է զբաղվում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հարցով. Ստանիսլավ Զաս

Եթե Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ օգնության խնդրանքով, կազմակերպությունը կարտահայտի իր դիրքորոշումը և կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասը՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ կառավարությունը ներկայում ինքնուրույն է զբաղվում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի հարցով:

 

«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կայուն կմնա, և կհաջողվի խուսափել ընդհարումներից»,- ասաց նա:

Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Զասը նշեց, որ այն միշտ կազմակերպության ուշադրության առանցքում է:

 

«Մենք Հայաստանի կողմից այս խնդրի մասին ՀԱՊԿ անդամ այլ երկրներին տեղեկացնելու լավ համակարգ ենք մշակել, խնդիրը քննարկվում է անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ յուրաքանչյուր գագաթնաժողովի ժամանակ: Հարկ եղած դեպքում ՀԱՊԿ-ն այս խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը կհայտնի»,- նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Քաղաքականություն