ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ «Մոնակո պլազա»-ում. հատուկ ջոկատայինները տեղում են. ահազանգ

Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքում գտնվող «Մոնակո Պլազա» հյուրանոցում ոստիկանական հատուկ ջոկատայինների մեծ խումբ կա: Մեզ հասած տեղեկություններով` հյուրանոցում հնչել են կրակոցներ: Հասկանալու համար, թե ի՞նչ գործողություն է իրականացվում հյուրանոցի տարածքում կապ հաստատեցինք Ոստիկանության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ կատարվում են ոստիկանանական աշխատանքներ: 

Դիտարկմանը` մեզ ահազանգած քաղաքացիները նշում են, որ տարածքում կրակոցներ են հնչել, Գաբրիելյանը նշեց.

«Միջադեպի մասին ոչինչ ասել չեմ կարող, հիմա կճշտեմ,  եթե միջադեպ գրանցվի հանդես կգանք հայտարարությամբ» : 

Քաղաքականություն

Պատահարներ