Իրանում՝ Հայաստանին սահմանակից նահանգում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել

Իրանում նոր կորոնավիրուսից վարակման դեպքերի թիվը այսօր հասել է 388-ի։ Հայաստանին սահմանակից Արևելյան Ատրպատականում կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք է գրանցվել։ Վերջին 24 ժամում արձանագրվել է նոր կորոնավիրուսով վարակման 143 դեպք, որից 8-ը մահվան ելքով։ Ապաքինվել է 73 հիվանդ։


Նշենք, որ Իրանում հոսպիտալացվածների միջին տարիքը 50 և ավելին է, մահացածներինը՝ 60 և ավելին:

Հիշեցնենք՝ նոր տիպի կորոնավիրուսը տարածել է աշխարհի ավելի քան 50 երկրում։ 

Քաղաքականություն

Պատահարներ