Ջալալ Հարությունյանն արժանի փոխարինող է․ Քոչարյան

Արցախի նորանշանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի նշանակումը հրաշալի է։ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Աժ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդանիկ Քոչարյանը։

 

Քոչարյանի գնահատմամբ՝ նշանակվել է խարիզմատիկ կերպար ունեցող անձ։

 

«Ծառայության ողջ ընթացքում շարքային զինվորից մինչև ղեկավար անձնակազմ ունեցել է խարիզմատիկ կերպար։ Մեր բանակին շատ անհրաժեշտ են այդպիսի խարիզմատիկ կերպարները»,- ասել է Քոչարյանը։

 

Պատգամավորի դիտարկմամբ՝ Զինված ուժերում ուժեղացման և փոփոխությունների համար Ջալալ Հարությունյանն արժանի փոխարինող է․

«Համոզված եմ, որ Ջալալ Հարությունյանը կշարունակի Աբրահամյանի թողած ինտելեկտուալ ժառանգությունն ավելի ուժեղացնելով, նրան ավելացնելով խիզախության, հայրենասիրության նոր դրսևորումներ, որովհետ  և այդ կերպարը ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ էլ շատ կարևոր դերակատարում է ունեցել»։

Քաղաքականություն

Պատահարներ