Կորոնավիրուսի համաշխարհային քարտեզ. ո՞ր երկրներում վարակ կա

Շաբաթվա ավարտը տհաճ անակնկալ մատուցեց: Ընդլայնվեց այն երկրների ցանկը, որտեղ արձանագրվել է նոր տեսակի կորոնավիրուսը: Այսօր ցանկը համալրել են  Բելառուսը, Նիդեռլանդները, Նոր Զելանդիան, Լիտվան, Սան Մարինոն, Նիգերիան և Ադրբեջանը:

 

Նշենք, որ այսօրվա դրությամբ՝ ամբողջ աշխարհում գրանցվել է 83,704 կորոնավիրուսով վարակված մարդ։ Վարակվածներից 2.859-ը մահացել է: Հիվանդների մեծ մասը գտնվում են Հյուսիսային Չինաստանում՝ 78824 դեպք: Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հարավային Կորեան է (2337): Կորոնավիրուսով ավելի քան 700 մարդ հայտնաբերվել է Diamond Princess նավարկության նավի վրա, որը փետրվարի 5-ից դուրս է եկել Ճապոնիայի ափերից: Մինչ այժմ անձնակազմի գրեթե 500 անդամ մնում է նավի վրա: 

«Կորոնավիրուսային» երկրների ցանկում են Իտալիան (վարակի 655 դեպք), Իրանը (270) և Ճապոնիան (226): Մնացած բոլոր երկրներում, որոնք մոտ 50-ն են, հիվանդների թիվը չի հասնում 100-ի: 
 

Քաղաքականություն

Պատահարներ