Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան

Ադրբեջանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում տալով երկրում գործող օպերատիվ շտաբին։ 

 

«Նա Ռուսաստանի քաղաքացի է, որն Ադրբեջանի տարածք է ժամանել Իրանից: Նա տեղավորված է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բլոկում։ Պացիենտի վիճակը գնահատվում է` կայուն: Վիրուսի տարածումը կանխելու համար մասնագետները փնտրում են այն մարդկանց, ում հետ շփվել է հիվանդացածը»,- նշվում է շտաբի տեղեկատվության մեջ: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ