Պապիկյանը ճանաչվել է տուժող իր անձնական տվյալների հրապարակման հարուցված գործի շրջանակում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը իր անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում ճանաչվել է տուժող։ Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից։ 

 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) հարուցվել էր քրեական գործ` օրերս «Hraparak.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ և «Lragir.am» կայքում հրապարակված «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերտառությամբ հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Քաղաքականություն