Քոչարյանը, Սարգսյանն ու Մանվել Գրիգորյանը կոչումն արժանի է ստացել. Անդրանիկ Քոչարյան

Սերժ Սարգսյանը իր մեղադրանքի ոչ համապատասխան պատասխան է տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Աժ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու հայտարարությանը։ 

«Իր մեղադրանքը վերաբերում է դիզվառելիքին, Սերգո Կարապետյանի ցուցմունքին, Բարսեղ Բեգլարյանի մասնակցությանը այս ոչ իրավական գործընթացին։ Եվ այսօրվա իշխանություններն Արցախի խնդիրների հետ կապված այնպիսի հստակ ձեւակերպումներ են տվել եւ նույնիսկ անվանում են դրել՝ «Մյունխենյան սկզբունքներ»։ Մադրիդյան սկզբունքները բացարձակ չեն համապատասխանում այդ օրը Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետին»,- ասաց նա։ 

 

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչները անընդհատ խոսելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի եւ մյուսների մասին, թուլացնում են բանակը, Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Որեւէ մեկը կասկածի տակ չի դրել, խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, նրանց հերոսի կոչումը։ Նրանք հերոսի կոչումը արժանի են ստացել, որոնք իրենց հերոսացման արդյունքում ձեւավորել են անվտանգության այդ գոտին։ Կյանքը մեր հերոսներին տարբեր ուղղությամբ է տարել։ Ո՞ւմ մեղքով է դա, առաջին հերթին, որոնք իրենց հերոսի կարգավիճակից շեղվեցին. շատերը շրջադարձային են շեղվել»։

Քաղաքականություն