Սունդուկյանի անվան շուտով կունենա գեղեցիկ և բարեկարգված շրջակայք

Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջում հետևյալ տեղեկությունն է հաղորդվում.

«2019թ.-ին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը դիմել էր Երևան քաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանին` թատրոնի շրջակայքը բարեկարգելու նպատակով։

Հուրախություն մեզ 2020թ.-ի հունվարին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկագման վարչությունից ստացանք դրական պատասխան։

Շատ շուտով կսկսվեն Սունդուկյան թատրոնի շրջակայքի բարեկարգման շինարարական աշխատանքները։ Հայցում ենք մեր քաղաքացիների և հանդիսատեսի ներողամտությունը սպասվելիք անհարմարությունների համար։

Շուտով Մայր թատրոնը կունենա գեղեցիկ և բարեկարգված շրջակայք։ Ընթացիկ աշխատանքների մասին պարբերաբար կտեղադրենք նորություններ»։

Քաղաքականություն

Պատահարներ