«Բարսելոնա»-ի դեմ պետք է խաղանք գլխով և սրտով. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարտի 1-ին կայանալիք «Էլ Կլասիկո»-ի մասին:

Զիդանի առանձնացրել է, թե հատկանիշների շնորհիվ կարելի է հաղթել «Բարսելոնա»-ի դեմ խաղում: «Եթե ուզում ենք հաղթել նմանատիպ խաղում` մեզ պետք է խաղալ սրտով և գլխով: Շատ կարևոր  է նաև թիմային ոգին»,-ասել է մասնագետը:

 

Զիդանի շեշտեց է, որ երկրպագուներին կարող է դուր չգալ խաղի արդյունքը, սակայն ընդգծել է, որ նվիրվելու են 100 տոկոսով: «Այս խաղում ֆավորիտներ չկան և կատալոնական թիմի հետ հաղթանակը նոր իմպուլս կտա «Ռեալ»-ի ֆուտբոլիստներին»,-ասել է Զիդանը:

 

Իսպանիայի առաջնության հերթական տուրի շրջանակներում մարտի 1-ին Երևանի ժամանակով կեսգիշերին կկայանա «Ռեալ»-ը և «Բարսելոնա» հանդիպումը:

Քաղաքականություն