«Ռեալ»-ը երկու գնդակ ուղարկեց «Բարսելոնա»-ի դարպասը

Իսպանիայում ֆուտբոլի առաջնության 26-րդ տուրի շրջականերում կայացավ մրցաշրջանի ամենասպասված հանդիպումներից մեկը` «Ռեալ»-«Բարսելոնա»:

 

«Էլ Կլասիկո»-ի առաջին կեսի 45 րոպեների ընթացքում թե «Ռեալ»-ը, թե «Բարսելոնա»-ն մի շարք հնարավորություններ ունեին գրավելու մրցակիցների դարպասը, սակայն կամ դարպասապահներն էին իրենց տեղում կամ էլ հարվածները բարձր-շեղ էին: Երկրորդ կեսի մեկնարկում առավել ակտիվ էին «արքայական ակումբի» ֆուտբոլիստները:

 

Եվ 71-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վինիսիուսը: «Ռեալ»-ը հանդիպման ավելացված րոպեին խփեց նաև երկրորդ գնդակը: Աչքի ընկավ Մարիանոն, ով նոր էր փոխարինման դուրս եկել:

 

Այս հաղթանակից հետո «Ռեալ»-ը 56 միավորով դարձավ մրցաշարային աղյուսակի առաջատար: «Բարսելոնա»-ն 55 միավորով երկրորդն է:

Քաղաքականություն