«Արարատ»-ի երեք ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի երեք ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:  «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Եվգենի Բալյակինի, Արսեն Ակոպովի և Իրակլի Լոգուայի հետ:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանությունն է: 30-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն և «Ալաշկերտ»-ը: 28-ական միավոր են հավաքել «Շիրակ»-ը և «Լոռի»-ն: 5-րդ տեղում 27 միավորով «Արարատ»-ն է: «Նոա»-ն 6-րդն է (24 միավոր): «Փյունիկ»-ը 23 միավոր է վաստակել, «Ուրարտու»-ն` 20, «Գանձասար-Կապան»-ը` 14:

 

Քաղաքականություն