Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6 հաստաված դեպք է գրանցվել

Ռուսաստանում այս պահին կորոնավիրուսով վարակման 6 հաստաված դեպք է գրանցվել։ Ինչպես հայտնում է «Ռոսպոտրեբնադզորը», վարակվածները Չինաստանի 2 քաղաքացիներ են, որոնք ապաքինվելուց հետո դուրս են գրվել փետրվարի կեսերին:

Վարակվածներից 3-ը ռուսաստանցիներ են, որոնք տարահանվել են «Diamond Princess» զբոսանավից և վերահսկողության տակ են Կազանում:

Եվս 1 դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 2-ին. կորոնավիրուսով վարակվածը ՌԴ քաղաքացի է, որը վերադարձել է Իտալիայից։

Քաղաքականություն

Պատահարներ