Ճապոնիայի կառավարությունն անհավանական է համարում Տոկիո-2020-ի չեղարկումը

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Ճապոնիայի կառավարությունը չեն քննարկում խաղերի հետաձգման տարբերակը:

Այս մասին գրում է Bloomberg-ը։ 

 

Նրանք անհավանական են համարում խաղերի չեղարկումը, շեշտելով, որ նման տարբերակ Ճապոնիայի կառավարությունը չի քննարկում: 

 

Խաղերի հնարավոր հետաձգման կամ չեղարկման մասին լուրերի տարածման պատճառը օրեցօր մեծ տարածում ստացող նոր տեսակի կորոնավիրուսն է:

Քաղաքականություն

Պատահարներ