Չինաստանից բժիշկների խումբ է մեկնել Իտալիա՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ

Չինաստանից Իտալիա է գնացել 9 հոգանոց բժիշկների խումբ, որը պետք է օգնի պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները:

Նշվում է, որ բժիշկները ժամանել են Շանհայից: Նրանք իրենց հետ տարել են անհրաժեշտ բժշկական և պաշտպանական նյութեր, ընդհանուր` 30 տոննա:

Իտալիայում Չինաստանի դեսպան Լի Ցզյունխուան ասել է, որ Իտալիայում  համաճարակի դեմ պայքարի փորձառության պակաս կա: Լրատվամիջոցները նշում են, որ ավելի վաղ Չինաստանից բժիշկներ էին մեկնել նաև Իրան և Իրաք:


 

Քաղաքականություն

Պատահարներ