Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես կգա կարևոր հայտարարությամբ. փոխվարչապետ Տիգրան Ավինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կարևոր հայտարարությամբ հանդես կգա։ Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 

«Այսօր շարունակական կապի մեջ եմ եղել Էջմիածնի քաղաքապետի հետ եւ քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքների շնորհիվ կարող եմ վստահեցնել, որ հիմնական մարդաշատ միջոցառումները, որոնք նախատեսվում է անցկացնել Էջմիածին քաղաքում չեղարկվել են: Դրանք են` հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ եւ այլն: Այս աշխատանքը կկրի շարունակական բնույթ: Այս առումով վարչապետը հանդես կգա կարեւոր հայտարարությամբ եւ որոշակի լուրեր կարող եք ակնկալել»,-ասաց նա:


Տիգրան Ավինյանը հայտնեց , որ շուտով Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու Ռապիդ  թեստեր, որոնք կարճ ժամակետում՝ 15 րոպեի ընթացքում հնարավորություն են տալու հաստատել կամ հերքել կորոնավիրուսի առկայությունը։
 

«Այս թեստերը իրականացվելու են մեր անցակետերում»,- նշեց նա նա։

 

Քաղաքականություն

Պատահարներ