Ահազանգ․ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժաշխատողները սեփական գումարով են գնում բժշկական պարագաները
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակցից։ Քաղաքացին հայտնում է, որ հիվանդանոցը բուժաշխատողներին չի տրամադրում բժշկական ամենաառաջնահերթ և առաջնային բժշկական պարագաները։
«Բժիշկները և բուժաշխատողները ստիպված իրենց գումարով են գնում բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Իրականում դրանց պահանջարկը շատ մեծ է և դեղատներում էլ գիտենք, որ սպառվել են»-մեզ հետ զրույցում ասաց ահազանգող բուժաշխատողը։
Հասկանալու համար որն է խնդիրը, որ բուժաշխատողները սեփական գումարով են ձեռք բերում բժշկական դիմակներ և ձեռնոցներ կապ հաստատեցինք ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքական վարչության աշխատակցի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դա լուրջ խնդիր չէ և որևէ արտառոց բան չկա նրանում, որ բժիշկը կամ բուժաշխատողը իր համար գնի բժշկական դիմակ կամ ձեռնոց։
«Եթե բժիշկը իր համար է գնում դիմակ կամ ձեռնոց դրանում որևէ խնդիր չկա։ Կարող է նա դա գնում է որպես օգնություն, չգիտեմ։ Ես չեմ հասկանում ինչու են նման խնդիրների ժամանակ ահազանգում լրատվամիջոցներին, մեր հեռախոսահամարը տվեք թող կապ հաստատեն մեզ հետ և բարձրաձայնեն իրենց խնդիրը»,-ասաց աշխատակիցն ու հեռախոսն անջատեց։
Auroranews-ը փորձում է կապ հաստատել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
Կորոնավիրուսով վարակվել է դպրոցահասակ երեխա. Սա նախօրեին հաստատված դեպքերից մեկն է. ԱՆ խոսնակ
ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ,,Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվա...
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել է. Հայաստանում կորոնավիրուսով վարակված է ընդհանուր թվով 23 մարդ
Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքեր...