Ռուսաստանը փակել է սահմանը Բելառուսի հետ

Ռուսաստանի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով որոշել է փակել Բելառուսի հետ սահմանը՝ մարդկանց տեղաշարժը կասեցնելու համար: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Վարչապետը նշել է, որ Ռուսաստանը սահմանները փակում է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այսպիսով, բաց կմնան Ռուսաստանի 14 ցամաքային սահմաններից երկուսը՝ մեկը Ադրբեջանի, մյուսը Ֆինլանդիայի հետ: Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով երեկ` մարտի 15-ին, ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի տարածքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի: Բելառուսում կորոնավիրուս է հայտնաբերվել 27 քաղաքացու մոտ:
 

Քաղաքականություն