Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է

Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։

Ինչպես  հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաներին հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։

Քաղաքականություն

Պատահարներ