Վրաստանը խստացնում է սահմանափակումները` կապված կորոնավիրուսի հետ

«Վերջին շաբաթների ընթացքում կառավարության կողմից ընդունված որոշումներն ու միջոցառումները ճանաչվում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ինչպես նաև այս ոլորտում մասնագիտացած այլ կազմակերպությունների կողմից: Պրակտիկան ցույց է տալիս, որ Վրաստանում կորոնավիրուսի աճ է կանխատեսվում: Ցավոք, ունենք փաստեր, երբ մեր համաքաղաքացիները չեն հնազանդվում իշխանությունների որոշումներին, ինչը նրանց և այլ մարդկանց համար ավելի մեծ սպառնալիք է ստեղծում»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի միջազգային հարցերով խորհրդական Իրակլի Չիկովանին:

Նրա հայտարարությամբ՝ թեև այժմ արտակարգ իրավիճակ չի հայտարարվում, այնուամենայնիվ, սահմանափակումներն է՛լ ավելի կխստացվեն:

Քաղաքականություն

Պատահարներ