Թուրքիայում հայտնել են կորոնավիրուսից մահվան 4 դեպքի մասին

Թուրքիան հայտնում է կորոնավիրուսից 4 մահվան դեպքի մասին, իսկ վարակվածների նախօրեին թիվը կրկնապատկվել է (191-ից 359), հայտնում է Hurriyet:

Երկրի ռողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ում գրել է, որ  նոր կորոնավիրուսից մահացել է 85-ամյա մի կին: Նա նաեւ հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 1 981 թեստ է անցկացվել, եւ 168 մարդու մոտ արդյունքները դրական են եղել:

Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայում կարանտինում 9 800 մարդ է գտնվում:

 


 

Քաղաքականություն

Պատահարներ