Կորոնավիրուսից մահացել է Ռեալ Մադրիդի նախկին նախագահ, Լորենցո Սանսը

76 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Լորենցո Սանսը, որը օրեր առաջ վարակվել էր նոր տեսակի կորոնավիրուսով: Eurosport.ru-ն փոխանցում է՝ Սանսը հոսպիտալացվել էր մարտի 17-ին և 8 օր շարունակ ջերմել էր: Մի քանի օր անց նրա վիճակը երիկամային անբավարարության պատճառով վատացել էր, ինչը կապված էր վտանգավոր վարակով: Արդեն մարտի 21-ի երեկոյան հայտնի էր դարձել Սանսի մահվան մասին: Լորենցո Սանսը «Ռեալը» ղեկավարել էր 1995-2000թթ: 1998-ին և 200-ին իր ղեկավարած ակումը հաղթել էր Չեմպիոնների Լիգայում:
 

Քաղաքականություն

Պատահարներ