#Մնա_տանը. արտակարգ դրություն է. Թբիլիսիի հայկական թատրոնն առաջարկում է դիտել օնլայն տարբերակները

Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը միացել է Վրաստանում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ տնից դուրս չգալու կոչին, հայտնում է «Ալիք Մեդիան»: 

Թատրոնն առաջարկում է տարբեր ժամանակներում բեմադրված ներկայացումների օնլայն տարբերակները: Հանդիսատեսի դատին է հանձնվել Նոդար Դումբաձեի հայտնի «Մեղադրական եզրակացություն»-ը, ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն է: 

Այս ներկայացումը ադամյանցիները խաղացել են նաև վրացերենով՝ առաջին անգամ թատրոնի պատմության մեջ: 

Առաջիկայում համացանցում կհայտնվեն այլ ներկայացումներ՝ թատրոնի հարուստ տեսաֆոնդից: 

 

Քաղաքականություն

Պատահարներ