Սիրիան դադարեցրել է միջազգային ավիահաղորդակցությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով

Սիրիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցնում են միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի նախարար Ալի Համուդը, փոխանցում է РИА Новости-ն: 
Նշվում է, որ Մոսկվա - Դամասկոս չվերթը, որը կդառնա վերջինը, տեղի կունենա այսօր: 
Մինույն ժամանակ հաղորդվում է, որ պաշտոնապես Սիրիայում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակման որևէ դեպք գրանցված չէ: Վերջերս սիրիական կառավարության կողմից խիստ սահմանափակումներ էին սահմանվել, որոնց շրջանակում դադարեցվել էր կորոնավիրուսի վարակման մեծ ցուցանիշներ ունեցող մի շարք երկրների հետ օդային հաղորդակցումը: Փակվել է նաև Լիբանանի հետ ցամաքային սահմանը: Ամբողջ երկրում փակվել են ռեստորանները, սրճարանները, թանգարաններն ու մարդկային հնարավոր կուտակումներ ունեցող վայրերը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ