Տիգրան Բարսեղյանը Աստանայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ղազախական «Աստանան», երկրպագուների քվեարկության շնորհիվ, պարզել է թիմի՝ մարտ ամսվա լավագույն խաղացողին: 

Մարտին «Աստանան» առաջնությունում 3 խաղ է անցկացրել, ևս մեկ խաղ անցկացրել է գավաթի խաղարկությունում: 

Քվեարկության գրեթե ամբողջ ընթացքում առաջատարը եղել է Պիերոս Սոտիրիուն, բայց ավարտից առաջ նրան շրջանցել է Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել է հարցվածների 34.22 տոկոսը: 

Մարտին Բարսեղյանն աչքի է ընկել գոլային փոխանցմամբ «Օրդաբասիի» հետ խաղում և գոլով՝ «Ակտաուի» դեմ խաղում: 

 

Քաղաքականություն

Պատահարներ