Ադրբեջանում 65 տարեկանից բարձր անձանց արգելել են փողոց դուրս գալ

Ադրբեջանի իշխանություններն արգելել են 65 տարեկանից բարձր անձանց փողոց դուրս գալ: Մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը երկրում խիստ ռեժիմ կգործի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, 65-ից բարձր անձանց արգելվում է դուրս գալ տանից, իսկ միայնակ ապրող տարեց մարդկանց սոցիալական ծառայություններ կմատուցեն:

Բոլոր քաղաքացիներին արգելվում է հասարակական վայրերում հավաքվել ավելի քան 10 հոգանոց խմբով, ինչպես նաև խորհուրդ է տրվում պահել երկու մետրի հեռավորությունը միմյանցից:

Սահմանափակվել է մուտքն ու ելքը Բաքվից և Սումգայիթից: Դադարեցվել են ուղևորափոխադրումները քաղաքների միջև:

Վերջին տվյալների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 72 դեպք է գրանցվել:

 

Քաղաքականություն

Պատահարներ