Չինաստանի իշխանությունները վերացնում են Ուհանի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները

Չինաստանի իշխանությունները հանում են կորոնավիրուսի ծագման օջախ համարվող Ուհան քաղաքի հետ տրանսպորտային կապի սահմանափակումները: Այս մասին հաղորդում է РИА Новости- ն՝ վկայակոչելով COVID-19- ի տարածումը կանխելու և վերահսկելու համար ստեղծված քաղաքային գլխավոր շտաբի հայտարարությունը:

Ինչպես նշվում է, սահմանափակումները կհանվեն ապրիլի 8-ի կեսգիշերից:

«Արտաքին տրանսպորտային կապն աստիճանաբար կվերականգնվի», -ասված է հայտարարության մեջ:


 

Քաղաքականություն

Պատահարներ