21-ամյա երիտասարդը կրակոցի հետևանքով պատահաբար վնասել է մեքենա

Մարտի 6-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 22.40-ին, իրենց շենքի մոտ երթևեկելիս անհայտ պայմաններում վնասվել է որդու «Սուզուկի» մակնիշի մեքենայի ապակին:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 24-ին պարզվել է, որ մեքենայի ուղղությամբ իր պնևմատիկ ատրճանակից պատահաբար կրակել և մեքենայի հողմապակին վնասել է 21-ամյա մի երիտասարդ, որը նույն օրը ներկայացել է Էրեբունու բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել ատրճանակը:
Նախապատրաստվում են նյութեր:


 

Քաղաքականություն

Պատահարներ