Ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը․ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարությանը ուղղված հարցերից Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ աշխարհը շարունակում է հանգիստ ապրել-արարել, և միայն Հայաստանում է կորոնավիրուսային սպառնալիքը կանգնեցրել արտադրությունները։ Այս մասին նա ասաց Ազգային ժողովի ամբիոնից հարցերից մեկին պատասխանելիս։

 

«Ինձ մոտ տպավորություն է, թե … Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը»,- «Մկների ժողովից» մեջբերում արեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, նա ասաց, որ մի քանի կարգավորումներ են ընդունելու վաղվա գործադիրի նիստում, որոնցով խրախուսելու են բիզնեսներին աշխատավարձ վճարել աշխատողներին, ինչպես նաև օգնություն են տրամադրելու աշխատանքը կորցրած ծնողների երեխաներին։

Վերջին դեպքում այդ օգնությունը ամսական 100 հազար դրամ է լինելու։


 

Քաղաքականություն