Գիտե՞ք, որ առաջատար երկրներում փողոցում՝ ծառերի տակ են սիստեմա միացնում․ վարչապետ

«Մեզ էսօր ամբիոնների մոտ կանգնացնում եք, ասում եք՝ դիմակ չկա, դիմակը թանկացել է։ Դուք դիտե՞ք էսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա։ Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն»։ Այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ազգային ժողովի պատգամավորներից մեկի խոսքերին, երբ հարցրեց, թե Հայաստանն ունի՞ երկարաժամկետ ռազմավարություն կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։

Վարչապետն առանց անվանական օրինակների ասաց, որ աշխարհի ամենաառաջատար պետությունները ավելի խորը խնդիրներ ունեն, քան Հայաստանը։

«… Փողոցում ծառերի տակ մահճակալներ են դրած և սիստեմաներ են միացրած, փողոցում՝ ծառերի տակ՝ հիվանդանոցների մերձակա այգիներում։ Նման բան Հայաստանում լիներ, պատկերացնո՞ւմ եք՝ էս դահլիճում ինչեր կկատարվեին»,- ասաց Փաշինյանը։


 

Քաղաքականություն

Պատահարներ