Երևանում ուղևորահոսքը 30 անգամ կրճատվել է․ պարետ

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, պարետատան ղեկավար Տիգրան Ավինյանը հայտնեց, որ եթե 2019 թվականի մարտ-ապրիլին Երևանում օրական 550 հազար մարդ էր տեղափոխվում, ապա մարտի 25-ի տվյալներով՝ ուղևորափոխադրումը բոլոր տրանսպորտային միջոցներով կազմել է 18 հազար մարդ։

«Դա նշանակում է, որ ընդհանուր ուղևորահոսքը մոտ 30 անգամ կրճատվել է։ Սրանք Երևան քաղաքի տվյալներն են, մոտավորապես նույն պատկերն է նաև մարզերում», – ասաց Ավինյանը։

Անդրադառնալով սահամանփակումները խախատելու դեպքերին, Ավինյանն ասել է, թե ոստիկանությունը 158 վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել։

«Եվս մեկ անգամ մեր բոլոր քաղաքացիներին պետք է խնդրեմ  խստորեն հետևել ազատ տեղաշարժի սահմանափակումներն, որովհետև դրանք արվում են միայն առողջապահական նպատակներով», - ասել է նա։

Քաղաքականություն