Եթե մունաթ գա, թե ինչու է ձևաթուղթը ձեռագիր, մտցրեք աչքը. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պարետի որոշումն այն մասին, որ տեղաշարժի թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր:

Կից՝ պատգամավորը գրել է.

«1. Սա սեյվ արեք ձեր հեռախոսում:
2. Դրսում, երբ ձեզ է մոտենում ոստիկան, պահանջեք ներկայանալ:
3. Եթե մուննաթ գա, թե ինչու է ձևաթուղթը ձեռագիր, մտցրեք աչքը:
4. Հիշեք, որ նույնիսկ եթե մենեջերներն են բոլորի համար սահմանում կանոններ, երկրի սեփականատերը դուք եք:
5. Հիշենք, որ որպես սեփականատեր մենք ամենամեծ պատասխանատվությունը պետք է զգանք մեր սեփականության հանդեպ:
6. Ամեն դեպքում դուրս չգանք փողոց, եթե դա հնարավոր է. ասել է, թե դուրս գանք միայն այն պահին, երբ անհնար է մնալ տանը»:

Քաղաքականություն

Պատահարներ