Հիփոթեքային վարկերի մայր գումարների մարումների հետաձգում մինչև 6 ամսով․ նոր հնարավորություն

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով 

ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների 

մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։

Այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարայնության հետ կապերի ծառայությունը։

 

«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն

վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։  

 

 

Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի 

գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում 

վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

 

Քաղաքականություն

Պատահարներ