Լիբանանում կորոնավիրուսով վարակված հայ է մահացել. «Գանձասար»

Լիբանանում մարտի 25-ին կորոնավիրուսով  վարակված Պետիկ Օղկասյանը  մահացել է:  «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց։ 

«Նրա անձնական իրերը պետք է փոխադրեն Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, անհրաժեշտ ստուգումների համար»,-նշում է պարբերականը:

Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 333 է, մահացածներինը՝ 6:

Քաղաքականություն

Պատահարներ