Շանը մեքենայից կապած ու քարշ տված քաղաքացին ոստիկանությունում է. Ջանոյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջուր գրել է. «Համացանցում հրապարակում էր արվել, որ «կենդանիներին կապել են մեքենայից և քարշ տվել ասֆալտով»։ Հրապարակման հիման վրա ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ ու պարզել արարքը կատարած անձի ինքնությունը։ Քաղաքացին, որը Երևանի բնակիչ է, այս պահին ոստիկանության Էրեբունու բաժնում է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում հայնվել են լուսանկարներ և տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են երկու քաղաքացի շանը կապել մեքենայից և քարշ տվել։ 

Քաղաքականություն

Պատահարներ