ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. SHANTNEWS.am

Այսօր՝ ժամը 18.00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։

Բանն այն է, որ օդանավակայանում անհատական ջերմաչափման ընդամենը մեկ սարք է եղել։

«Թուղթ լրացնողները 3 էին, ջերմաչափողը՝ մեկը»,-  SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։

Արդյունքում՝ Ժամանողների մեծ հերթ է գոյացել, և մարդիկ ստիպված են եղել տևական ժամանակ սպասել, մինչև իրենց հերթը  հասնի։ Չի պահպանվել սոցիալական հեռավորությունը։

Ուղևորների մի զգալի մասն առանց բժշկական դիմակների է եղել:

Քաղաքականություն

Պատահարներ