ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վառել ես, պետք է մուծես». բնակչի գազն անջատում են

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

«Գազն անջատում են. Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի 7/28 հասցեում»,-նշել է նա:

Տեսանյութում երեւում է, որ մի տղամարդ իր ձեռքին եղած փաստաթուղթն է լրացնում, իսկ բնակիչ կինը խնդրում է չանջատել գազը:

«Աշխարհն է կործանվում, դուք ձեր խիղճը կորցրած ման եք գալիս»,-ասում է կինը, ինչին հնչում է պատասխան. «Մենք մեր խիղճը չենք կորցրել, վառել ես, պետք է մուծես»:

 

Քաղաքականություն

Պատահարներ