Թունել՝ երկաթուղու պաստառի տակով. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել.

« «Վեոլիա ջուր» ընկերության կողմից այս օրերին Արարատի մարզի Նոր Ուղի համայնքում կառուցված, բայց դեռևս չշահագործվող օրվա կարգավորիչ ջրամբարից /ՕԿՋ/ դեպի հարակից բնակավայրեր 250մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ է անցկացվում։ Այստեղ մշտապես՝ հատկապես ամռանը, խմելու ջրի խիստ պակաս է զգացվում:

Այստեղից ջուր կստանան Փոքր Վեդին ու Լուսառատը, իսկ Նոր Կյանքը՝ մասնակի: Նաև նախատեսվում է Տափերականի ներքին ցանցը, գործող վթարվածի փոխարեն, միացնել այս նոր կառուցվող գծին, ինչն անպայման դրականորեն կանդրադառնա վերջինիս ջրամատակարարման վրա:

 

ՕԿՋ-ից սկիզբ առնող խողովակաշարը հասել էր երկաթուղուն ու կանգ առել: Ընկերության աշխատակիցները երեկ թունել են փորել պաստառի տակով ու դուրս եկել Նոր Կյանքի հարակից դաշտեր: Եվս մոտ 500 գծամետր ջրագիծ և արդեն հնարավոր կլինի բնակավայրերի ներքին բաշխիչ ցանցի միացումները տալ նոր ջրագծին:

Տեղում աշխատում են մասնագետներ՝ Երևանից և «Արտաշատ» շահագործման տեղամասից: Արվում է հնարավորինս մինչև շոգ եղանակները ծրագիրն ավարտին հասցնելու ու նոր ՕԿՋ-ն շահագործելու համար»:


 

Քաղաքականություն

Պատահարներ