Չինաստանն առաջարկել է ԱՄՆ-ին իր աջակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում. Известия

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են աշխարհում SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում Պեկինի և Վաշինգտոնի միջև համագործակցության մասին, հայտնում է  Известия-ն:

 

«Ստեղծված իրավիճակում Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է միավորվեն և պայքարեն համաճարակի դեմ: Չինական որոշ ընկերություններ և ձեռնարկություններ ԱՄՆ-ին հումանիտար օգնություն են ցուցաբերել: Չինական կողմը հասկանում է, թե ներկայումս ինչ դժվարություններ ունի ամերիկյան կողմը և պատրաստ է տրամադրել հնարավոր օգնությունն ու աջակցությունը», – ասում է Սի Ցզինպինը, ում խոսքերը մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

Նա նաև նշել է, որ Չինաստանը նախատեսում է շարունակել Միացյալ Նահանգներին տրամադրել համաճարակի դեմ պայքարի հետ կապված փորձն ու տեղեկատվությունը:

Թրամփը նույնպես մեկնաբանել է խոսակցությունը:

 

«Հենց նոր ավարտվեց լավ հեռախոսազրույցը Չինաստանի նախագահ Սիի հետ: Մենք քննարկեցինք կորոնավիրուսն իր բոլոր մանրամասներով, որի համաճարակ տարածվեց մեր մոլորակի մեծ մասում: Չինաստանը շատ բանի միջով է անցել և ամբողջական պատկերացում ունի այս վիրուսի մասին: Մենք սերտորեն համագործակցում ենք»,- գրել է ամերիկացի առաջնորդը Twitter-ի իր էջում:

Քաղաքականություն